
Սց. Հեղինակ Թամարա Ստեփանյան
Ռեժիսոր Թամարա Ստեփանյան
Օպերատոր Թամարա Ստեփանյան
Տարեթիվ 2018
81 րոպե
Ֆիլմը պատմում է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում ապրող կանանց մասին, որոնց ամուսինները մեկնել են արտագնա աշխատանքների: Ֆիլմը բաժանված է տարվա չորս եղանակների, որպեսզի հնարավոր լինի հետևել գյուղի կյանքի ամբողջական ընթացքին, ցույց տալ սպասման ռիթմը, եղանակների փոփոխման հետ փոփոխվող տրամադրությունները, եղանակային և գունային փոփոխությունները: