icon-menu
menu_border

Ֆիլմի փնտրում

Սց. Հեղինակ Հրաչ Քեշիշյան

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյան

Օպերատոր Վահե Քեշիշյան, Մուշեղ Թության

Տարեթիվ 2019

50 րոպե

Ֆիլմը պատմում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործական համատեղ աշխատանքի՝ ԱՆՈՒՇ օպերայի մասին: Նրանց նամակագրությունը ֆիլմի հիմքն է /նամակները պահվում են Հ. Թումանյանի տուն թանգարանում՝ Երևան/: Այդ նամակներով ուղղորդվելով՝ կառուցվում է այն օրերի իրական պատկերը, երբ նրանք երկուսով մտածում էին ԱՆՈՒՇ օպերայի մասին: Թումանյանն արդեն գրել էր ԱՆՈՒՇ պոեմը, իսկ Կոմիտասը իշխանուհի Մարիամ Թումանյանի առաջարկով հանձն է առնում պոեմի հիման վրա օպերա ստեղծել: Նամակները բացահայտում են, որ թե' Կոմիտասը, թե' Թումանյանը, նուրբ հումորի տեր մարդիկ էին և կարող էին լրջագույն թեմաները դարձնել նոր հեքիաթի կամ երաժշտական խաղիկի նյութ: Միևնույն ժամանակ նրանք հայրենիքի և հայ ժողովրդի հոգսերով ապրող մտավորականներ էին: