
Սց. Հեղինակ Վահե Յան
Ռեժիսոր Վահե Յան
Օպերատոր Ռոբերտ Խարազյան, Ստեփան Տիգրանյան
Տարեթիվ 2019
56 րոպե
Վրացահայ երիտասարդ տիկնիկագործ եւ տիկնիկավար Արմեն Հովհաննիսյանը ֆիլմի հերոսն է։ Նա պատրաստվում է թիֆլիսահայ հանդիսատեսի դատին ներկայացնելու Թումանյանի հեքիաթներից կազմված շրջիկ թատրոնի մի ներկայացում, որն իր ստեղծագործական կյանքում առաջին փորձն է։ Արմենը Թումանյանի կյանքից պատմում է հետաքրքիր ու չհրապարակված մանրամասներ, ինչը հնարավորություն է տալիս հանդիսատեսին բացահայտելու Թումանյանին բացարձակապես այլ տեսանկյունից։
Ամեն ինչ փոխվում է այն պահից, երբ Արմենը անկեղծ խոստովանում է, որ չի կարողանում հարցազրույց տալ, չի տրամադրվում։ Այդ պահից ֆիլմը ստանում ամբողջովին այլ ընթացք և ձև։