Սց. Հեղինակ Վահրամ Մխիթարյան
Ռեժիսոր Վահրամ Մխիթարյան
Օպերատոր Նարեկ Մարտիրոսյան
Տարեթիվ 2020
43 րոպե
Ֆիլմը ճամփորդական վավերագրություն է։ Ճամփորդության պատճառը նույն ինքը Սկևռայի ճանաչված ավետարանն է, որը նաև անվանում են Լվովյան Ավետարան։ Այն մեր մշակույթի եւ պատմության լուռ, սակայն խոսուն վկաներից է:
Սկևռայի, «Կորցված և վերագտնված» Ավետարանը, լեհահայերի համար ուղղակի միջնադարյան ձեռագիր չէ, նա պատմության մոռացությանը և ժամանակի փոշիացմանը դիմակայող բացառիկ վկան է՝ պարարտ սևահող, նրանից կառչելու և վերածնվելու մի ժայռի բեկոր, հայրենիքի կորստի մասին հիշեցնող վերջին սահմանագիծ, ոսկեզօծ ձեռակերտ ժամանակագրության պարկուճ, ապաստարան՝ Հայկական Ավետարան։