Սց. Հեղինակ Վիլյամ Պողոսյան
Ռեժիսոր Շավարշ Վարդանյան
Օպերատոր Կարեն Բաղինյան
Տարեթիվ 2020
42 րոպե
Ֆիլմը հերոս հայորդիների մասին է, որ չխնայելով իրենց կյանքը, փրկեցին Հայաստանը զահրուրելի վտանգից:
1992 թ.-ին սպարապետ Վ․ Սարգսյանի կոչով ու նախաձեռնությամբ ՀՀ տարբեր շրջանների փորձառու կամավորներից կազմվեց մահապարտների գումարտակ։ Հերոս տղաներ, ովքեր առանց պահ անգամ վարանելու կանգնեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ մեկնելով ռազմաճակատի ամենաթեժ հատվածներ։ Գումարտակը մեր մյուս զորախմբերի հետ մասնակցեց Մարտակերտի շրջանի ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին։ Մեր քաջ եղբայրների խիզախության ու անձնազոհության շնորհիվ կասեցվեց թշնամու առաջխաղացումը՝ հավատ ներշնչելով մեր ժողովրդին սեփական ուժերի հանդեպ, ամրապնդելով հակառակորդին անհրաժեշտ հարված հասցնելու և նրա հանցավոր ծրագրերը ձախողելու հայ զինվորի կամքն ու վճռականությունը։ Դա սրբազան պայքար էր, որը պսակվեց հաղթանակով։